«Խորհուրդն իրավասու չէր նման որոշում կայացնելու: Օրենքի մակարդակով պետք է սահմանվեր այդ ցանկը»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս դատարանների նախագահների խորհրդի կողմից արգելված իրերի ցանկ սահմանելու որոշմանը, ասաց փաստաբան, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Գրիշա Բալասանյանը:
Ինչ վերաբերում է ցանկում նշված իրերին` Գրիշա Բալասանյանի խոսքով. «Ողջամտության սահմանները կորցրել են… այնպիսի արգելված իրեր են գրել, որոնք վատ երազներում անգամ դժվար է պատկերացնել: Գուցե ԱՄՆ-ում ինչ-որ մեկը սատկած ձի է բերել դատարանի դահլիճ, կամ՝ օձ ու թռչուն, բայց չի կարելի հարցը տեղայնացնել հայաստանյան իրականության մեջ»:
Փաստաբանի համոզմամբ՝ այդ ցանկը մնալու է թղթի վրա. «Պարզ է, որ ոչ մեկ սողուն չի բերելու…կամ՝ բակտերիաներ: Մնում էր գրեին՝ նավի խարիսխ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ