«Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց այսօր կեսօրին տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով մահացածը Լոռու մարզի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ. Մ.-ն է: Քիչ առաջ այս մասին լրագրողներին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չտրամադրեց: Դեպքի վայրում այս պահին քննչական գործողություններ են կատարվում: Նախնական տեղեկությունների համաձայն` սպանվածն ու վիրավորվածը Ալավերդու բնակիչներ են:
Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ կրակահերթի արդյունքում վիրավորվել է 1978 թվականին ծնված մեկ քաղաքացի, թե նրան որ հիվանդանոց են տեղափոխել, պարոն Ահարոնյանը չասաց:
Ըստ ականատեսների, կրակահերթը տեւել է մոտ տասը րոպե, քաղաքացիներից մեկը նկատել է դեպքից հետո փախչող երկու տղամարդու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ