Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Հիմքերն անխոցելի են, ապացույցները`պինդ ու ամբողջական»

Սեպտեմբեր 14,2017 14:09

Ինչպես հայտնի է` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների մասին ՀՀ քաղաքացիների կողմից հայցեր էին ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ներկայացված հայցերով անխոցելի հիմքեր ունեն եւ ամբողջական են:

Նկատի ունենալով նախադեպային իրավունքի դրսեւորումները` ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ասում է`հայցերի առումով կանխատեսելիությունն ակնհայտ է. «Մեր հիմքերը բավական անխոցելի են, ապացույցները՝ բավական պինդ ու ամբողջական: Դրանք հիմնավորում են, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են կյանքի իրավունքի դեմ քայլեր, եղել են խոշտանգումների դրսևորումներ, մարմնական վնասվածքներ, գույքի ոչնչացում: Սա մարդու իրավունքների խախտման փաստերի մի ամբողջ կոմպլեքս է: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերը հիմնավոր կգտնվեն, և այնպես չէ, որ սա զուտ ցանկությունների դաշտից է, որովհետև ցանկացած օբյեկտիվ դիտորդ այս փաստերը նայելուց կհամոզվի, որ հայցերը բացարձակ հիմնավոր են»:

Ի դեպ, բոլոր հայցերով Հայաստանը ներգրավված է երրորդ  կողմ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930