Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել, որտեղ այցելել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության առաջատար ձեռնարկություններ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հասանովը հանդիպել է այդ ձեռնարկությունների ղեկավարների հետ, կարծիքներ է փոխանակել նրանց հետ, ծանոթացել ռազմական նշանակության արտադրանքի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ