Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին

Սեպտեմբեր 14,2017 13:46

«Արմենիա Տուրիստական» ամսագրի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող տուրիզմի ոլորտի «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագիրն այս տարի արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։

Միջոցառման նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն է, քվեարկության միջոցով լավագույնը ճանաչված ընկերությունների պարգևատրումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում առավել հաջողված նախագծերի խրախուսումը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է.

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին գործում է արդեն 6 տարի և տեսակով եզակի զբոսաշրջային ծրագիր է մեր քաղաքում՝ բազմաթիվ զբոսաշրջիկներին և մեր համաքաղաքացիներին յուրովի ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ճարտարապետությունն ու մշակույթը:

Այս տարի «Երևան Սիթի Տուր»-ի շրջանակում գործարկվել է նաև «Գիշերային Երևան» երթուղին, որը հրաշալի հնարավորություն է վայելելու արդեն գիշերային Երևանի լուսառատ հմայքը:»

Մրցանակաբաշխությունը բաղկացած էր երկու փուլից և անց է կացվել հետևյալ 12 անվանակարգերում՝ «Արկածային զբոսաշրջության լավագույն ծրագիր», «Ազգային ավանդույթների պահպանման ծրագիր», «Զբոսաշրջային լավագույն ծրագիր», «Լավագույն գիդ», «Լավագույն տրանսպորտային կազմակերպություն», «Լավագույն թանգարան», «Լավագույն հանգստյան տուն», «Լավագույն ներգնա տուրիզմի տուրօպերատոր», «Լավագույն ռեստորան», «Արցախի լավագույն հյուրանոց», «Հայաստանի լավագույն հյուրանոց», «Լավագույն առողջանարային քաղաք»:

Տոնական միջոցառմանը ներկա էին կառավարության, դիվանագիտական առաքելությունների, բիզնես կառույցների, գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930