Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Սեպտեմբեր 14,2017 12:51

Ծանրամարտի Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականն Օլիմպավանում նախապատրաստվում է սեպտեմբերի 23-ից 30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ավագ մարզիչ Արման Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Պրիշտինա մեկնելու է երեք աղջնակ: Կրտսեր պատանիների (15 տարեկաններ) պայքարին մասնակցելու են 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը եւ Մարգարիտա Առաքելյանը (75 կգ), իսկ 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա ավագների՝ 17 տարեկանների, առաջնությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930