Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրգանիզմիս բակտերիաները չեմ կարող հանել-դնել պահարանում». «Սասնա ծռերի» պաշտպան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2017 12:37

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի  գործով դատական նիստից առաջ ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Նինա Կարապետյանցը եւս ներս չմտավ՝ զննության ժամանակ հրաժարվելով բացել պայուսակը:

Aravot.am-ի հետ զրույցում Նինա Կարապետյանցն ասաց. «Բնականաբար, ամեն անգամ զննություն եմ անցել, բայց երբ սկսվեց փաստացի խուզարկությունը, կրկին հրաժարվեցի դրանից: Ի սկզբանե ասել եմ, որ պայուսակումս արգելված իր չկա: Ակնհայտ է՝ կան փաստաբաններ, որոնց չեն ուզում ներս թողնել»:

Փաստաբանը կատարվածի մասին գրություն թողեց դատավորին: Նշեց, որ դրանում բացատրել է՝ արգելված իրեր չունի, բացառությամբ բակտերիաների: «Դրանք իմ օրգանիզմի անբաժան մասն են, չեմ կարող հանել-դնել պահարանում, ինչպես իրենք են պահանջում»,-հեգնեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օրերս դատարանների նախագահների խորհրդի սահմանած՝ արգելված իրերի ցանկում կան նաեւ վիրուսներ ու բակտերիաներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930