Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն ինչն էլ մետաղական է». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ կարգադրիչին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2017 12:05

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստն է: Մեկնարկից առաջ կրկին դատարանի կարգադրիչների եւ փաստաբանների միջեւ անհամաձայնություն տեղի ունեցավ: Մուշեղ Շուշանյանն արդեն որերորդ անգամ ներս չմտավ՝ հրաժարվելով, իր խոսքով, խուզարկվել: Լուսինե Սահակյանի պայուսակի զննության ժամանակ էլ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց, սակայն փաստաբանը հրաժարվեց բացել պայուսակը՝ ասելով, որ արգելված իր դրանում չկա: Կարգադրիչն առաջարկեց ազատվել մետաղական իրերից:

«Ամեն ինչն էլ մետաղական է: Անձնագրիս կազմը, դրամապանակս, գրիչը, նոթատետրը մետաղական մասեր ունեն: Պայուսակս դատարկել չեմ պատրաստվում»,-առարկեց Լուսինե Սահակյանը: Նա կատարվածի մասին գրություն թողեց դատավորին եւ սպասեց դատարանի բակում:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ դատարանների նախագահների խորհրդի կողմից արգելված իրերի ցանկ սահմանելու փաստը չի կարող իրավական ակտ համարվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930