Լրահոս
Օրվա լրահոսը

4 անգամ թանկ գնում է կատարվել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 14,2017 12:00

ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գերատեսչությունների հայտարարած մրցույթների մասնակցաց «Խաչպար» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգել։

Ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը arntimes.com-ի հետ զրույցում ասաց, որ 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով։

«Օրենքով սահմանված բոլոր ժամանակահատվածների ուշացումներով մենք տեղեկացվեցինք, որ մեր ներկայացրած չափաբաժիններն առաջին տեղն է ճանաչվել եւ հրավիրեցին ՊՆ։ Ինձ տեղեկացրին կաբինետում, որ ցանկանում են մեր կարանյութերը գնել, բայց մի քիչ գները թանկ են։ Հաշվի առնելով, որ բանակի համար է, հնարավորության սահմաններում գների նվազեցում կատարեցինք 15 տոկոսով։ Տեղում համաձայնագիր կնքվեց, որ «Խաչպար» ՍՊԸ-ն տալիս է իր համաձայնությունը նոր գներով պայմանագիր կնքել»,-ասաց Սմբատ Բարսեղյանը՝ շարունակելով, որ հաջորդ քայլը պայմանագրի հավելվածում գներն ու տեխնիկական բնութագրերը ներառելն էր:

«Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան։ «Նույն օրը մենք պատասխան գրեցինք, որ այն տվյալները, որոնք մենք ներկայացրել ենք տեխնիկական բնութագրում, դրանք համապատասխանում են նախարարության հրավերում գրված թվային մեծություններին՝ մեկին մեկ։ 6 չափորոշիչ կար՝ անուններ, թելի երկարություն, ասեղի երկարություն, կորություն եւ այլն։ Բոլորը ՊՆ-ի ներկայացված տվյալներն են»,- ասաց Սմբատ Բալասանյանը։ Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անճշտություն նկատի ուներ ՊՆ-ն, նա պատասխանեց, որ հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրում բացի 6 չափորոշիչներից, որոնք ներկայացրել է «Խաչպար» ՍՊԸ-ն, կային եւս ուրիշ պահանջներ։

«Մեր պատասխանում ես գրեցի, որ ձեր ուզած բնութագրի մասին ոչ մի արտադրող իր արտադրանքի տուփերի վրա չի գրում, տվյալ պահին մենք ձեռքի տակ չունենք, որ ներկայացնենք։ Պատրաստ ենք, թե մատակարարումը կատարվի, նամանավանդ, որ իրենց ուզած գնով իջեցրել ենք մեր ապրանքի գինը, պատրաստ ենք մատակարարման ժամանակ յուրաքանչյուր խմբաքանակի հետ որակի սերտիֆիկատ ներկայացնենք արտադրողի կողմից»,- ասաց ՍՊԸ-ի տնօրենը։

Այնուհետեւ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է իր ներկայացրած ապրանքի սերտիֆիկատը հենց արտադրողից։ Դա էլ են փոխանցում պաշտպանության նախարարությանը, որտեղ նշված է եղել նաեւ, որ ապրանքը համապատասխանում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի ստանդարտներին։ «Դրանից հետո ոչ մի արձագանք չենք ունեցել։ Պարզվում է, որ օգոստոսի 23-ին ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները բացասական կարծիք են տվել եւ նախարարությունը դիմել է ֆինանսների նախարարություն որպես տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող տվյալներ ներկայացրած «Խաչպար» ՍՊԸ-ին եւ եւս երկու ուրիշ ընկերությունների ընդգրկել այսպես կոչված սեւ ցուցակում, մրցույթների մասնակցության իրավունքից զրկելու համար»,- ասաց Բալասանյանը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930