Սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովում պաշտոնապես հայտարարվեցին 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքների անունները:
Փարիզը կընդունի 2024 թ. 33-րդ ամառային օլիմպիական խաղերը, իսկ չորս տարի անց (2028 թ.) Խաղերի մայրաքաղաք կդառնա Լոս Անջելեսը:
«Եվ Փարիզը, եվ Լոս Անջելեսը հզոր պետությունների երկու մեծ քաղաքներ են, որոնք օլիմպիական հսկայական պատմություն ունեն, մեծ խանդավառությամբ են մոտենում Խաղերին եւ նպաստում են օլիմպիական գաղափարների տարածմանը»,- հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Ֆրանսիան մինչ այդ օլիմպիական խաղերը հյուընկալել է 1900 եւ 1920, ԱՄՆ-ը` 1932 եւ 1984 թվականներին.:
2020 թվականի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կայանալու է Տոկիոյում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ olimpyc.org-ի