Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Բաբլոյանին հիշեցրեց՝ ՀՀ-ում իշխանություն չի փոխվել առանց բռնությունների, ի՞նչ ժողովրդավարություն

Սեպտեմբեր 14,2017 11:32

Այսօր խորհրդարանում քննարկվեց «ՀՀ կառավարության եւ Բրազիլիայի կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը» վավերացնելու հարցը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ մեկ դեմ ձայնով հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, եւ դեմ է եղել ինքը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ ժողովրդավարության դասական օրինակ է, որ հանձնաժողովը մեկ դեմ ձայնով տվել է դրական եզրակացություն, բայց տվել է հնարավորություն, որ այդ դեմ քվեարկողը լինի նախագծի հարակից զեկուցողը»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բաբլոյանին ուղղեց. «Ժողովրդավարության գենետիկ բնորոշումը, այսինքն, եթե մենք ուզում ենք իմանալ դա ժողովրդավարություն է, թե չէ՝ դա իշխանության փոփոխության հնարավորությունն է՝ առանց բռնությունների: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում բոլոր ընտրություններում հաղթել են գործող իշխանությունները: Սա ամենակարեւոր լակմուսն է՝ Հայաստանի ժողովրդավարությունը գնահատելու համար: Պուճուր աքսեսուարիկներ մենք ունենք՝ տոնածառի պուճուր խաղալիքներ, որ կարող ենք կախել ու ասել՝ վայ, տեսեք, բայց մեծ հաշվով դրանից ոչինչ չի փոխվում»:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե որն է եղել պատճառը, որ հանձնաժողովում Զեյնալյանը դեմ է քվեարկել՝ նա պատասխանեց, որ օրենքին կցված հիմնավորումը կրում էր տեխնիկական բնույթ, բացակայում էին որոշ տեղեկանքներ, որոնք պետք է կցված լինեին նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930