Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սեւ հաշվապահությունը Հայաստանում չի լուսավորվում. Քննարկում ԱԺ-ում՝ պարտադիր աուդիտի մասին

Սեպտեմբեր 14,2017 11:25

Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքում կառավարությունն ուզում է փոփոխություններ կատարել: ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին պատգամավորները հիմնականում հարցեր ուղղեցին պարտադիր աուդիտի արդյունավետության մասին:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց. «Ինչի՞ խոշոր միջազգային կառույցները ՀՀ միջին եւ խոշոր ընկերություններին խոշոր վարկեր չեն տալիս: Հիմնական փաստարկն այս է՝ թափանցիկ մենեջմենթ չկա, ես չեմ վստահում քեզ, ունես սեւ հաշվապահություն: Եթե ձեռնարկությունը գործի լեգալ բոլոր հարկերը մուծելով, բոլոր ծախսերը ցույց տալով՝ կունենա՞ ձեռնարկությունը շահութաբերություն, թե՞ չէ: Եթե մենք չեք կարողանում տնտեսագիտորեն գրագետ ձեւավորենք, թե ինչո՞ւ այդ սեւ հաշվապահությունը չի լուսավորվում, անընդհատ սեւ է մնում ինչ-որ մաս, մենք ձեր ասած աուդիտի մասով էլ միշտ պրոբլեմ ենք ունենալու: Կիսատ է մնալու, աուդիտն էլ են չէ մեր համապատասխան քաղաքացիները անում, փող կտան՝ կասեն արա: Մեռած օրենքներ մեզ պետք չեն»:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ մենք աուդիտորական գործունեության մշակույթը այդպես էլ չենք հասկացել: Դա վստահության ինստիտուտն է, որը միայն ճիշտ աուդիտի պայմաններում կարող է լինել. «Մեր տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունավետությունը չենք կարող իմանալ: Անընդհատ գցում-բռնում ենք՝ ստվերը շատ է, քիչ է: Չենք կարող իմանալ, որովհետեւ աուդիտ չի լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930