«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է դիմել՝ խնդրելով լուծել Ադրբեջանի կառավարության պնդումները, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցի աշխատանքը այդ երկրում արդեն գրեթե երեք տարի:
«Մենք ի վիճակի չեղանք որևէ առաջընթացի հասնել այդ մեղադրանքները Ադրբեջանի դատական համակարգի միջոցով մաքրելու հարցում», – հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը՝ շեշտելով․ – «Մեղադրանքները հիմնազուրկ են, և քանի որ Ադրբեջանը ընդդատյա է ՄԻԵԴ-ին, մենք որոշեցինք մեր գործը բերել այստեղ»:
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն, հիշեցնենք, խուզարկվեց և փակվեց 2014 թվականի դեկտեմբերին այդ թվում հարկային չարաշահումների մեղադրանքներով, որոնք լրատվամիջոցը հերքում է և կեղծիք որակում:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում