Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, եւ այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: «Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, եւ այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ:
Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,- ասել է դեսպանն ու հավելել, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, եւ Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ դեսպանն ասաց. «Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները»:
«Առավոտ», 13.09.2017