Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանի օշարակն անցկացնում է գլխացավերն ու անքնությունը, կարգավորում է արյան ճնշումը

Սեպտեմբեր 14,2017 12:30

Հայկական հին բաղադրատոմսով է պատրաստվում Վանի օշարակը, որը բավական հաջող բուժիչ ազդեցություն ունի՝ անցկացնում է գլխացավերն ու անքնությունը, ընդհանուր թուլությունը, կարգավորում է արյան ճնշումը:

Այս օշարակը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գրամ քաղցրահամ խնձոր, 200 գրամ թարմ հոն, 20 գրամ չորացրած խնկածաղիկ, 30 գրամ նռան հատիկներ, 50 գրամ շաքարավազ եւ 5 գրամ քերած մշկընկույզ:

Պատրաստման եղանակը: Խնձորը լավ լվանալ, կորիզահան անել, կտրատել եւ լցնել արդեն եռացող 2 լիտր ջրի մեջ, ավելացնել թարմ հոնը, նռան հատիկները, մշկընկույզը: Մոտ 20 րոպե եռալուց հետո օշարակի մեջ լցնել խնկածաղիկն ու շաքարավազը, թողնել եւս 15 րոպե: Այնուհետեւ հատուկ մանրաքամիչով քամել եւ լցնել ապակե տարաների մեջ, որպեսզի սառչի:

Մատուցել սառը վիճակում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930