Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիլիջանում մալարիայով հիվանդացության դեպքի բացահայտումից հետո ի՞նչ է արվել

Սեպտեմբեր 13,2017 22:25

Օգոստոսի 28-ին Դիլիջանում, տեղի միջազգային դպրոցի ուսանող, Հարավային Սուդանից աղջկա մալարիայով հիվանդանալու դեպք է բացահայտվել: Ուսանողին ուղարկել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, նրա վիճակը հիմա բարվոք է: Աղջիկը մալարիայով հիվանդացել է Հարավային Սուդանում: Առողջարանային, տուրիստական Դիլիջանում մալարիայով հիվանդի բացահայտումից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը մեզ հայտնեց,որ հիմա մոծակների ակտիվության շրջան է, Դիլիջան քաղաքում նմուշառում է կատարել տեսնելու համար, թե մալարիա փոխանցող մոծակներ հայտնաբերվո՞ւմ են:

Նախորդ տարիներին Դիլիջանում նման մոծակներ հայտնաբերվել են, միջազգային քոլեջի ուսանողի հիվանդանալու դեպքի հետ կապված հարկ էր նմուշառում անել: Մալարիա տարածող մոծակները թռչում են մինչեւ 3 կմ, ուստի միջազգային դպրոցի շրջակայքի շինություններում միջատասպան նյութերով մշակումներ են արվել:

Լ. Պարոնյանի խոսքերով՝ Դիլիջանում բնակիչների մալարիայով հիվանդանալու վտանգը մեծ չէ, այն տեսական է, սակայն այն բացառելու համար անհրաժեշտ միջոցառումները արվել են: 2006 թվականից Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930