Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

TDI-ի ծավալուն զեկույցը` Շամխորեցոց եկեղեցու շուրջ ապօրինությունների վերաբերյալ. aliq.ge

Սեպտեմբեր 13,2017 21:50

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) ուսումնասիրել եւ զեկույց է հրապարակել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Մարիամ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ: Նյութի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Հանդուրժողականության և Բազմազանության (TDI) ինստիտուտը ուսումնասիրել է Թբիլիսիում հայկական «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցը: TDI-ը գտնում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Առկա խնդիրը ի ցույց է դնում պետության անտարբեր վերաբերմունքը կրոնական արժեքներ ունեցող մշակութային ժառանգության նկատմամբ:

Այսօրվա դրությամբ, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը (հետագայում Հայ առաքելական եկեղեցի) պետությունից պահանջում է Խորհրդային տարիներին բռնագրավված 6 եկեղեցիների վերադարձ: Այս եկեղեցիները անգոր են և համարվում են «Վիճելի եկեղեցիներ», քանի որ նրանց նկատմամբ պահանջներ ունի նաև վրաց պատրիարքարանը: Եկեղեցիներից 5-ը գտնվում են Թբիլիսիում, մեկը՝ Ախալցիխեի մունիցիպալիտետի տարածքում:

«Շամխորեցից Սուրբ Աստվածածին – Կարմիր Ավետարան»-ը 18-րդ դարի հուշարձան է, որը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Փերիսցվալեբի 21 հասցեում: 1989 թվականի երկրաշարժի հետևանքով շինությունը մասամբ փլվել է` լուրջ վնասվելով: Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվությամբ՝ եկեղեցու վերանորոգումը մինչ օրս չի իրականացվել, ինչի պատճառով եկեղեցու՝ ամբողջովին փլուզման իրական վտանգ գոյություն ունի: 2007 թվականին եկեղեցուն տրվել է «մշակութային ժառանգության անշարժ գույքի» կարգավիճակ: Բացի դրանից, փլատակները գտնվում են Թբիլիսիի պատմական զարգացման պաշտպանության գոտու սահմաններում, ինչը, իրավաբանորեն, պաշտպանության լրացուցիչ երաշխիք է:

Տաճարի պատի կողքին (մոտավորապես 4-5 մետր հեռավորության վրա) շինարարություն է իրականացվում, ինչը անտեսում է մշակութային ժառանգության վերաբերյալ հաստատված նորմերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930