Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[1], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Քլոդ Արմեն Մութաֆյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը
շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է հայապահպանության, սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարություն