Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարությունն իր պարտավորությունները կատարում է». Նախարարը՝ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության շուրջ աղմուկի մասին

Սեպտեմբեր 13,2017 18:40
goris

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունից:

Նա ասաց, որ մինչ օրս Ասիական զարգացման բանկի հետ 3 տրանշի պայմանագիր է ստորագրվել՝ ֆինանսավորման համար: Նախատեսված շինաշխատանքները դեռ չեն կատարվել: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ ծավալի աշխատանքներ են մնացել եւ կհասցնե՞նք մինչեւ դեկտեմբերը հայտ ներկայացնել ֆինանսավորման համար, արդեն ժամկետն ավարտվում է:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Վերջերս մամուլում էլ է շատ շրջանառվել այդ թեման: Առաջին Տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ հանձնված չի, չի վճարված վերջին 3 մլն-ը: Ինչ վերաբերում է Տրանշ-2-ին եւ 3-ին, աշխատանքները շարունակվում են, ըստ պայմանագրի, ավարտը նախատեսվում է 2019-ին»:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախարարության կողմից վերահսկողություն է իրականացվու. «Ինչ վերաբերում է մեր պարտավորություններին, մենք դրանք քննարկում ենք բանկի հետ. «Կառավարությունն իր պարտավորությունները կատարում է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց ճանապարհների անմխիթար վիճակից: Նրա խոսքերով՝ Խնձորուտի ճանապարհի փոսերում մի ամբողջ տանկ կտեղավորվի: Նա խոսեց ճանապարհային նշաններից նաեւ. «Կարող ենք մինչեւ Գորիս գնալ՝ այդպես էլ չհասկանալով, թե երբ ենք հասնելու Գորիս, կամ մտնելու Մեղրի»:

Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ իհարկե, իդեալական վիճակի չենք հասել, որ ճանապարհային նշանները բավարար լինեն. «Եկեք համաձայնեք, որ փոփոխություն կա»: Նախարարը խոստացավ, որ միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ծրագիրը պատգամավորին կուղարկի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930