Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ. Պետր Միկիսկա

Սեպտեմբեր 13,2017 18:30

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլի ղեկավարած պատվիրակությանը՝ ամփոփելու հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքները:

Նախարարն իր խոսքում նշել է, որ թեև ակնհայտ աճ կա հայ-չեխական տնտեսական հարաբերություններում, սակայն մեծ դաշտ կա համագործակցությունն ընդլայնելու։ Նախարարի խոսքով՝ նկատելի է չեխական ընկերությունների և գործարարների հետաքրքրությունը՝ ներդրումներ կատարելու Հայաստանում։

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը նշել է․ «Արձանագրության շուրջ բանակցությունները բավականին արգասաբեր էին։ Համագործակցության ներկայիս շրջանակները մենք ընդլայնում ենք, և կան մեզ համար բոլորովին նոր ոլորտներ։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք ոչ թե որպես բանակցող կողմեր, այլ որպես ընկերներ՝ գտնելու համագործակցության նոր ուղղություններ»։

Նախարար Կարայանը Վլադիմիր Բարտլի հետ քննարկել է համագործակցության շրջանակը, մասնավորապես, արդյունաբերության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում։

Սուրեն Կարայանը և Վլադիմիր Բարտլը բարձր են գնահատել երկու երկրների դեսպանների դերակատարությունը առևտրատնտեսական հարաբերութունների զարգացման գործում։

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ։ Դեսպանն անդրադարձել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին, որը մշակվել է չեխական ընկերության կողմից: Պետր Միկիսկան նշել է, թե ինչ ներդրումային հնարավորություններ կան ծրագրի շրջանակներում։

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերոջ հետ մի շարք հայ-չեխական գործարար համաժողովներ են նախաձեռնել, որոնք արդեն իսկ տվել են առաջին արդյունքները։ Նա հավելել է, որ այս տարվա հոկտեմբերին ևս սպասվում է գործարար համաժողով, որին կմասնակցի նաև Չեխիայի Սենատի նախագահը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախարար Սուրեն Կարայանի՝ Չեխիայի հանրապետություն կատարելիք այցին՝ տեղում քննարկելու Հայաստան չեխական ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930