Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքից». Մարգարիտ Եսայանը՝ վարչապետին

Սեպտեմբեր 13,2017 18:20

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Այս 1 տարվա ընթացքում մեր քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքներից»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ոչ միայն մեր գնահատականով՝ թե տարածաշրջանում ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, անհամեստ չհնչի, լավագույնն են: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե, ոչ: Պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որ իր կյանքի որակը չի ուզում բարելավի, չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի սպասումները բավարարում ենք»:

Վարչապետն ասաց, որ ընթացքից գոհ են, բայց կան ծրագրեր, որոնցից իրենք դժգոհ են:

Մարգարիտ Եսայանը նաեւ աղբահանության խնդիրների մասին հարցրեց՝ ե՞րբ եք վերջապես այս հարցը լուծելու: Վարչապետը պատասխանեց, որ Արագածոտնի մարզում 315 տոկոս հավաքագրումների աճ են նախատեսում, այսօր դիտարկում են կոշտ թափոնների վերամշակման խնդիրը. «Մենք մարզեր այցերի ժամանակ աղբահանության հարցը կտրուկ դրել ենք: Մեր խոշոր համայնքների ներքին բյուջեները այսօրվա սակագների դեպքում, ճիշտ կազմակերպելու դեպքում կարող են լուծել խնդիրը՝ առանց սուբսիդավորման, սուբսիդավորումը մենք կարող ենք ուղղել այլ տեղեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930