ՀՀ տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պնդում է`կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանում 17 տոկոս արդյունաբերական աճ է գրանցվել: Ըստ նրա, հանքարդյունաբերության տոկոսն այս աճում ավելի քիչ է եղել, քան մշակող արդյունաբերության տոկոսը: Մշակող արդյունաբերության աճը եղել է 10 տոկոս, հանքարդյունաբերությանը`6 տոկոս:
Նախարարը նաեւ ասաց, որ աշխատատեղեր են ավելացել: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`արդյոք նկատի ունի խանութի բացման, որին մասնակցել է նաեւ նախագահը, արդյունքում են այդ աշխատատեղերն ավելացել: Նախարարը հապաղեց: Ապա ասաց, որ սխալ համեմատություն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ