Լրահոս
Օրվա լրահոսը

17 միլիոն 310 հազար դրամ՝ որսի թույլտվության համար

Սեպտեմբեր 13,2017 17:11

Բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։

2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։

2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել էր 8 միլիոն 520 հազար դրամ։

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930