Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի համալսարանի հայ պրոֆեսորը ելույթ է ունեցել հեղինակավոր գիտաժողովում

Սեպտեմբեր 13,2017 17:09

Սեպտեմբերի 10-13 Ցյուրիխի համալսարանում ընթանում է Եվրոպայի լեզվաբանների ամենամեծ ընկերության (Societas Linguistica Europaea) 50-րդ հոբելյանական միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 700 գիտնականներ աշխարհի 173 երկրներից: Գիտաժողովի ընթացքում հայոց լեզվի շարահյուսական առանձնահատկություններին անդրադարձող ելույթով հանդես է եկել բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

Տարիներ ի վեր, Սոնա Հարությունյանը ծավալում է բուռն մանկավարժական եւ գիտական գործունեություն Վենետիկի համալսարանում եւ արժանավոր կերպով ներկայացնում Հայոց ցեղասպանությանը, հայ լեզվաբանությանն ու թարգմանաբանությանը նվիրված իր ուսումնասիրությունները աշխարհի լավագույն համալսարաններում եւ գիտական հաստատություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930