Ադրբեջանում ազատազրկման դատապարտված և նախագահ Իլհամ Ալիևի կողմի ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը ժամանել է Բաքու, վաղը նրանք կմեկնեն Իսրայել: Այս մասին գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինին:
Հիշեցնենք, Լապշինը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախ այցելելուց հետո այլ անձնագրով Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով նրան ներում է շնորհվել:
Նշենք, որ Լապշինն ունի Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ