Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար, նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանին հարցրեց, թե ինչպե՞ս է ինքը մեկնաբանում Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի որդուն նախագահի նստավայրում այդպես ընդունելուն, պարգեւատրմանը, ի՞նչ ազդակ է դա դպրոցականներին, եթե հաշվի առնենք նրա կողմից մահվան ելքով վրաերթի փաստը: Հիշեցնենք, որ քաղաքապետի տղան հոր ծառայողական մեքենայով վրաերթ էր կատարել, որի արդյունքում մարդ էր մահացել:
Վահրամ Մկրտչյանը պատասխանեց. «Որեւէ մեկի գիտելիքը, իր ունակությունն ու հմտությունը որեւէ կապի մեջ չեմ ուզում տեսնել այն հանգամանքի հետ, թե իր հայրը ով է: Չեմ ուզում կապել այն հանգամանքի հետ, թե ինքը ինչ արարք է թույլ տալիս: Այդ երիտասարդը իր կրթության ողջ ընթացքում պատշաճ վարք է ցուցաբերել, հետեւաբար պարգեւատրումը տեղին է եւ արժանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ոչ ցիննիկ/շատ ցինիկ/ ձևով, ինչպես նշված փոխնախարար կոչվածը, այլ սովորական, ինչ որ մեկը կարող է՞ ԲԱՑԱՏՐԵԼ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ: