Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե նոյեմբերին ասվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին». քաղաքագետ

Սեպտեմբեր 13,2017 15:48

«Լուրջ քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում, փաստաթուղթը պատրաստ է: Կարծես թե ամեն ինչ նորմալ է: Ստորագրման հավանականությունը մեծ է»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով մինչեւ նոյեմբեր ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագրին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը գերագնահատել պետք չէ, սակայն այն քայլ է՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում. «Հակասություններ չկան այն փաստերի միջեւ, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, բայց ցանկանում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»:

Թե որքանով է հնարավոր ԵՄ երկրների եւ ՀՀ-ի միջեւ վիզաների ազատականացման գործընթաց, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ ենթադրելի է, որ գործընթացը կմեկնարկի, գուցե՝ հենց նոյեմբերին կհայտարարվի այդ մասին. «Փաստաթղթի ստորագրումից հետո համենայն դեպս մի քանի տարի կպահանջվի այն իրականացնելու համար»:

Անդրադառնալով ԱԺ «ԵԼՔ» խմբակցության՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը կասեցնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, քաղաքագետը համոզմունք հայտնեց՝ պարզ է, որ ԱԺ-ն չի ընդունի այդ օրենքը, եւ ՀՀ-ն նման քայլի չի դիմի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930