Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույց կա

Սեպտեմբեր 13,2017 15:33
exxv

Հոկտեմբերի 9-ին մեկնարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցներ են քննարկվելու: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Ադրբեջանին վերաբերող առաջին զեկույցը քննարկվելու է իրավական հարցերի հանձնաժողովում: Խնդիրը վերաբերում է Ադրբեջանի լավագույն լոբբիստներից մեկին` բելգիացի պատվիրակ Ալան Դեստեքսին: Նրա անունը շոշափվում է նաեւ «ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կոռուպցիոն հայտնի սկանդալում: Նա «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի Խորհրդում» զեկույցի հեղինակն է:

Ադրբեջանին վերաբերող երկրորդ զեկույցը կքննարկվի մոնիթորինգային հանձնաժողովում: Զեկույցը վերաբերում է Արդբեջանի ընդհանուր մոնիթորինգային պարտականությունների կատարմանը: «Մոնիթորինգի հանձնաժողովում հետաքրքիր  քննարկում է եղել,  զեկույցի համահեղինակ Ստեֆան Շենախն առաջարկել է, որ ինքը պետք է Բաքու այցելի և լրացումներ կատարի այդ զեկույցին: Տեսնենք, թե ինչ լրացում է ներկայացնելու: Ամեն դեպքում մոնիթորինգի հանձնաժողովում ևս անցել է Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալին վերաբերող  մի դրույթ, որով վեհաժողովը մտահոգություն է հայտնում այդ հարցի վերաբերյալ և կոչ անում քննարկել»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը::

Նա հիշեցրեց, որ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա գործունեություն ծավալող, հետաքննող մարմինն արդեն սկսել է իր գործունեությունը, պատվիրակները ներկայացրել են փաստաթղթերը, արդյունքներն առաջկայում կտեսնենք. «Բայց այս մարմինն արդեն բյուրոյում գաղտնի ռեժիմով հաստատել է նաև իր գործունեության կանոնները»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ԵԽԽՎ-ում հայկական նոր պատվիրակությունը չի սահմանափակվի պաշտպանողական ռազմավարությամբ, ինչպես նախկինում էր. «Չես կարող փորձել ամողջությամբ ներգրավվել համաեվրոպական օրակարգ, երբ ունես այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է և այնպիսի լոբբիստներ, ինչպիսին Ադրբեջանի լոբբիստներն են: Որոշակի փոփոխություններ իմ տեսլականին համահունչ, եթե պատվիրակությունը համախոհություն դրևսորի, մենք կիրականացնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930