Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իգնատի Առաքելյան. գյուղտնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են

Սեպտեմբեր 13,2017 15:28

«Առեւտրային բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկո­սա­դրույք­­ները լուրջ խոչընդոտ են հանդիսանում գյուղատնտեսությունում բազմաթիվ տնտեսա­վարողների գործունեության համար»,-կառավարության հինգշաբթի օրվա նիստում այս մասին կհայտարարի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղնախարարը վարչապետ Կարեն Կարապետյանին կառաջարկի հավանություն տալ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույք­ների սուբսիդավորման ծրագրին: Ըստ Իգնատի Առաքելյանի,

ներկայումս գյուղատնտեսության զարգացմանը խոչ­ընդոտում են մի շարք գործոններ` գյուղա­տնտե­սության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը եւ հողա­բաժին­ների մասնատվածությունը, խոշոր ապրանքային տնտեսու­թյունների ցածր տեսակարար կշիռը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համատեղ գործունեության ոչ բավարար ընթացքը, արտադրա­­կան եւ շուկայա­կան (ենթա­կա­ռուց­վածքների թեր­զար­գացվածու­թյունը. «Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիր­­ներից է նաեւ տնտեսավարողների վարկա­վորման մատչելիու­թյան ցածր մակար­դակը:

Առևտրային բանկերի կողմից հիմնականում տրամադրվող վարկերի բարձր տոկո­սա­դրույքների պատճառով դրանք գրեթե անմատչելի են արտադրա­տեխ­նի­կա­կան բարդ պայմաններ եւ իրացման դժվարություններ ունեցող բազ­մաթիվ տնտեսա­վարող­ների համար, ուստի պետական հովանավորչական քաղաքականության իրակա­նացումն անհրա­ժեշ­տ պայման է հանդիսանում գյու­ղատնտեսությունում տնտեսավարող­ների կարո­ղու­թյունների հզորացման, արտադ­րության ծավալների ընդլայնման եւ գյուղա­տնտեսական արտադրության մրցունակության բարձրացման համար։ Դրա հետ մեկտեղ կարեւորագույն խնդիր է վարկերի նպատակայնության մակարդակի բարձրացումը, վարկերի գումարի եւ վարկա­վորման ժամկետների ավելացման միջոցով դրանց նպատակա­ուղղումը տնտեսու­թյունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդր­մանը եւ տնտեսավարողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը»:

Նախարարը համոզված է, որ այս խնդիրները լուծելու համար

անհրաժեշտ է գյուղատնտեսությունում տնտեսավարողների վար­կավոր­ման մատ­չելիու­թյունը բարձրացնել եւ վարկավորման պայմանները բարելա­վել:

«Գյուղա­տնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման, գյուղա­տն­տեսական աշխա­տանքների նախապատ­րաստման, արտադրա­կան կարո­ղու­թյուն­ների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման հա­մար գյուղա­տնտե­սու­թյունում տնտեսավարողնե­րին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական եւ շրջա­նառու միջոցներ»,-նկատում է գյուղնախարարը: Ըստ նրա, ոլորտին տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման ներկայիս գործող ծրագրերում կիրառվող մեխանիզմները եւ պայմանները հնարավորություն են տալիս լուծելու միայն գյուղատնտեսությունում տնտեսավարողների ընթացիկ խնդիրներ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930