Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ համարում, որ մեզ խուզարկում են». ինչո՞ւ Հայկ Ալումյանը չի մասնակցում գործընկերների ակցիային (տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2017 14:49

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստին այսօր 15 պաշտպաններ չէին ներկայացել՝ որպես բողոքի ակցիա դատարաններում իրենց հանդեպ ապօրինի խուզարկությունների դեմ: Փաստաբաններից Հայկ Ալումյանը դատարանում էր, բայց նիստերի դահլիճ չմտավ, որովհետեւ դեմ է զննությանը: Նա գործադուլին էլ չի մասնակցում:

«Չեմ համարում, որ մեզ խուզարկում են: Համարում եմ, որ մեզ զննում են, բայց միշտ դեմ եմ եղել դրան, հատկապես որ արգելված իրերի ցանկ չկար»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ալումյանը փաստեց՝ արգելված իրերի ցանկ արդեն իսկ սահմանվել է, սակայն՝ այնպիսի իրավական ակտով, որով փաստաբանի վրա պարտավորություն դրվել չի կարող. «Դատարանների նախագահների խորհրդի որոշումն ուղղված է կարգադրիչներին եւ ասված է, թե նրանք ինչը չպետք է ներս թողնեն: Այդ ցանկով ինձ արգելվում է որոշակի իրեր բերել դատարան, սակայն ինձ որեւէ բան արգելող իրավական ակտը չի կարող օրենքից ցածր լինել: Այսինքն, ցանկացած քաղաքացու օրենքով պետք է արգելեն»:

Ալումյանը հույս ունի, որ այդ ցուցակն օրենքով կսահմանեն, ոչ թե դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ: Հայկ Ալումյանն անդրադարձավ նաեւ արգելված  իրերի ցանկին, որը շատ փաստաբանների համար է  ծիծաղելի: «Երբ երգիծական հաղորդում լինի, կմեկնաբանեմ հարցը»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930