Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծանրամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Սեպտեմբեր 13,2017 14:20

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն այս օրերին Ծաղկաձորում  նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Ծաղկաձորից հետո նրանք վերադառնալու են Երեւան եւ վերջին հավաքն անցկացնելու են «Օլիմպավանում»: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դժվարանում է հիմա հայտարարել առաջնությանը մասնակցող հավաքականի վերջնական կազմը: «Քանի՞ մարզիկ կմասնակցի եւ ովքե՞ր կլինեն, դեռ պարզ չէ: Բոլոր թեկնածուներն էլ մարզվում են: Ամեն բան կախված է ծանրորդներից, նրանց վերջնական մարզավիճակից: Դեռ մեկ ամիս կա: Ընտրության հարցում կկողմնորոշվենք հավաքների ավարտին», – ասում է Փաշիկ Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930