Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման պայմաններում»

Սեպտեմբեր 13,2017 13:57

Արժույթի միջազգային հիմնադրամին են ներկայացվել հարկային եկամուտների բարելավման գործոնները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները՝ Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ կոմիտեն ապահովելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները և ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները. «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»: Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում: Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել. «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»:

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին շնորհավորել է կոմիտեի նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930