Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը բացառել է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և կոչ է արել Անկարային` դադարել եվրոպացիներին անվանել ֆաշիստներ և նացիստներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ապագայում Եվրամիության կազմում կլինի ավելի քան 27 անդամ-երկիր: Բոլոր թեկնածու-երկրների հետ բանակցությունների գլխավոր առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է, արդարադատությունը և հիմնարար արժեքները: Դա բացառում է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը»,- ասել է Յունկերը՝ ծրագրային ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում:
Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները սրվել են 2016թ. Թուրքիային ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Գերմանիան դատապարտեց Անկարայի կողմից մտավորականությանը ձերբակալելու գործողությունները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ