Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պաշտպանները նիստի չէին եկել. ինչպե՞ս արձագանքեց դատավորը

Սեպտեմբեր 13,2017 13:48

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստն այսօր սկսվեց առանց որոշ ամբաստանյալների: Նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի են ենթարկվել եւ որոշակի ժամանակահատվածով հեռացվել նիստերի դահլիճից:

Ամբաստանյալների պաշտպաններից 15 փաստաբաններ, այդ թվում՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը նիստի չէին ներկայացել: Իսկ ահա հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը, Աննա Ջուվանովան եւ Գարեգին Մարգարյանը նիստերի դահլիճում են:

Հիշեցնենք, որ 182 փաստաբաններ գործադուլ են  հայտարարել, եւ այսօր ոչ մի նիստի չեն մասնակցում՝ այդ կերպ բողոքելով դատարաններում, իրենց խոսքով, ապօրինի խուզարկությունների դեմ: Այդ մասին փաստաբան Երվանդ Վարոսյանը գրություն էր ուղարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ բողոքի ակցիայի մասնակից-փաստաբանների ցանկով: Արտուշ Գաբրիելյանն այն ընթերցելուց հետո ասաց, որ դատարանը փաստաբանների այդ քայլը դրական չի գնահատում եւ նրանց վարքագծին կանդրադառնա հաջորդ նիստում:

Պաշտպանների բացակայության պատճառով դատավորը նիստը հետաձգեց եւ նշանակեց հաջորդ չորեքշաբթի՝ 11 00-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930