Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա պարզապես Comedy club-ի տեքստ է». Փաստաբանը՝ դատարանների նախագահների խորհրդի որոշման մասին

Սեպտեմբեր 13,2017 13:14

Դատարաններում փաստաբանների նկատմամբ իրականացվող խուզարկությունների ու զննությունների դեմ բողոքող ու մեկ օրյա գործադուլ սկսած փաստաբանները շարունակում են քննարկումը՝ առաջարկելով ելքեր ստեղծված իրավիճակից:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տպավորությամբ, փաստաբանները ամենաթույլ օղակն են համարվում, որոնց գլխին ամեն ինչ կարող են անել. «Ստորացուցիչ զննություն կազմակերպել, չեմ հասկանում՝ ինչպես կարելի է կնոջից պահանջել բացել պայուսակը անծանոթ տղամարդկանց առջեւ, չկա՞ն քաղաքավարության, քաղաքակրթության նորմեր… կամ տասնհինգ տարի է՝ այդ դատարանն ենք գնում, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ կարղ է նռնակ տանենք: Եթե թույլատրված է  փաստաբանական գործունեությունը, այն պետք է հարգել, եթե ՝ ոչ, ապա պետք է դրա մասին ազնիվ հայտարարել, համոզված եմ, որ պետությունը հակված չէ փաստաբանությունը վերացնելուն, եւ մեր այս բողոքի ձայնը լսելի կլինի»:

Անդրադառնալով սեպտեմբերի 11-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ 2011-ին ընդունված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու որոշմանը , որով զննության նոր կարգ է հաստատվել և սահմանվել է արգելված իրերի ցանկ՝ պարոն Աթանեսյանն ասաց. «Իմ կարծիքով, դատարանների նախագահները ուշադիր չեն ընթերցել այդ փաստաթուղթը: Դա պարզապես Comedy club-ի տեքստ է, երեւի աշխատակազմը կազմել է, արագ ընդունել են, երեւի այսօրվանից առաջ պետք էր արագ մի փաստաթուղթ ընդունել: Դուք պատկերացնում եք, որ աշխարհով մեկ հումոր  գնա, որ Հայաստանի դատարաններում արգելվում են դատարան մտցնել շյուղեր՝ գործելու համար, այսինքն, մեր փաստաբաններն ու ժողովուրդը խասիա՞թ ունեն շյուղերով ներս  մտնել կամ արգելվել են բակտերիաներն ու վիրուսները, սովորական մարդն ունի 38 տրիլիոն բակտերիա,  այդ մետաղորսիչով ոնց եք անելու»:

Պարոն Աթանեսյանը վերջում նաեւ զգուշացրեց, եթե փաստաբանների նկատմամբ շարունակվի ապօրինի վերաբերմունքը, ապա իրենց գործադուլը կտեւի շատ երկար ու ավելի ծավալուն. «Հուսով ենք, որ այս մեկօրյա ակցիան բավական կլինի, որ պետական մարմիններում  շատ ավելի խորը ուսումնասիրեն խնդիրը ու գտնեն բոլորի համար ճիշտ լուծում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930