Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Արցախի անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկայի հայկական համագումարն առավել ակտիվացնում է քարոզչական ջանքերը Կոնգրեսում

Սեպտեմբեր 13,2017 12:55

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) առավել ակտիվացրել է իր քարոզչությունը Կոնգրեսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով` ի դեմս Ադրբեջանի ուժգնացած ագրեսիայի Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով, այդ թվում՝ Հայաստանում Տավուշի մարզի մանկապարտեզի թիրախավորելը և զգալի վնաս հասցնելը:

Ներկայացուցիչների պալատում և Սենատում Համագումարի վկայությամբ և Կոնգրեսի անդամների հետ կապերի հաստատմամբ Համագումարը շարունակում է կողմնակից լինել Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության շեշտադրմանը: Համագումարը նաև շարունակում է ընդգծել Արցախի ժողովրդի համար մարդասիրական և զարգացման օգնության կարևորությունը:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա) վերահաստատել է իր աջակցությունն Արցախին տրվող օգնությանը, ինչպես նաև զինադադարի վերահսկման լայնածավալ համակարգին, որը Հայաստանն ու Արցախը համաձայնել են իրականացնել: Այս ամռանը հանդիպելով Համագումարի Թերջենյան-Թոմասի կամավորականների հետ՝ Ռոյսը ներկայացրել էր նամակը, որը նա գլխավորել էր ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք) հետ: Այն առաջարկում է երեք կոնկրետ քայլեր, որոնք կփրկեն կյանքեր Արցախում և կօգնեն կանխել պատերազմը:

Բացի այդ, Համագումարը կոչ է արել կոնգրեսականներին հրաժարվել Ադրբեջանական հարցերով հանձնախմբի անդամակցությունից և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից [հրադադարի] շարունակվող խախտումները, վերստին այդ կոչով է հանդես եկել:

Համագումարի համանախագահների հետ համատեղ աշխատելով և օգնելով շարունակել առաջնորդել պայքարը, Համագումարի խորհրդի երկարամյա անդամ Անի Թոթահը Համագումարի մի քանի պատվիրակություններ էր ձևավորել և բազմաթիվ հանդիպումներ էր կազմակերպել ընտրված պաշտոնյաների հետ` ամրապնդելու Համագումարի ուղերձը: Տիկին Թոթահն ի թիվս այլոց հանդիպել է սենատոր Թիմ Քեյնին (դեմոկրատ, Վիրջինիա), սենատոր Քրիս Վան Հոլլենին (դեմոկրատ, Մերիլենդ), դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերին (դեմոկրատ, Մերիլենդ), Ջոն Սարբանեսին (դեմոկրատ, Մերիլենդ) և նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրաունին (դեմոկրատ, Մերիլենդ):

Համագումարի պատվիրակությունը և տիկին Թոթաhը հանդիպել է սենատոր Վան Հոլլենի հետ, ով ծառայում է Սենատի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովում: Նրանք փոխանցել են Հայաստանին և Արցախին հատկացվող ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը և ներկայացրել Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի կողմից ենթահանձնաժողովին ներկայացված 2018 թվականի ֆինանսական տարվա վերաբերյալ վկայությունն՝ առանձնացնելով առաջնային գերակայությունները, ներառյալ խորը մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից հրադադարի մահացու խախտումների և վերջինիս կողմից քաղաքացիական անձանց թիրախավորումը, որն ավելի հաճախակի է տեղի ունենում՝ շփման գծում շարունակական հարձակումների մասին վերջին զեկույցների համաձայն:

Տիկին Թոթահը շարունակել է կապ պահպանել կոնգրեսական Սթենի Հոյերի՝ հայկական հարցերի աջակցի և երկարամյա ընկերոջ հետ: Նա անսասան կողմնակից է եղել ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի կոնգրեսական ջանքերի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկության ձեռք մեկնման ԱՄՆ պատմության վեհ էջերի վերահաստատմամբ: Թոթահը երախտագիտություն է հայտնել նրան՝ Արցախին և Հայաստանին օգնելու նրա կատարած բոլոր աշխատանքների համար:

Վերջերս կոնգրեսական Հոյերը բազմիցս բարձրաձայնել էր՝ Թուրքիային դատապարտելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար և կողմ էր քվեարկել էր Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևին: Նա հայտարարել էր. «Մեր բանաձևում հստակ նշվում է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը մեր հողում և պատասխանատու անձիք պետք է արդարադատության առջև կանգնեն»:

Թոթահը նաև հանդիպել է կոնգրեսական Բրաունի հետ և ներկայացրել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի դերն ու աշխատանքը: Թոթահը և Համագումարի անձնակազմը կոչ են արել նրան միանալ աճող Հայկական հանձնախմբին, որը ներկայումս կազմված է Կոնգրեսի 109 անդամներից: Թոմ Պերեզի հետ զրույցում, ով այս տարի Դեմոկրատական ազգային հանձնաժողովի նախագահ էր ընտրվել, տիկին Թոթահը ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև երկրով մեկ տարածված հզոր ու ակտիվ հայկական համայնքները, որոնք խորապես հոգ են տանում իրենց հայրենիքի մասին:

«Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի առաջ քաշել առաջնահերթությունները՝ ձգտելով էլ ավելի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Արցախ հարաբերությունները և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար», – հայտարարել է Արդունին: «Մենք նաև բարձր ենք գնահատում Անիի անխոնջ քարոզչությունն ի նպաստ հայ ժողովրդի. նրա խանդավառությունն ու նվիրվածությունը իսկապես գնահատանքի են արժանի: Լիահույս ենք առ նրա նշանակալից և շարունակական ջանքերի», – նա հավելել է:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930