Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 13,2017 12:11

ԱԺ ՀՀԿ պատգամավոր. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի ԵՏՄ- ի կազմից դուրս գալու նախագիծը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բնական համարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է նման նախաձեռնություններով հանդես գան, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԵՏՄ-ի անդամակցության հարցում իր կարծիքը չի փոխել։

– Պարոն Սահակյան, «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում։ Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց նախաձեռնությանը։

– Ընդդիմադիր քաղաքական ուժ է, իր կարծիքն է հայտնել, սակայն այն ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ։ Մենք այդ առումով մեր կարծիքները ներկայացրել ենք։ Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ի հետ մեծ համագործակցություն է սպասվում։ Որոշ դեպքերում մարդիկ գտնում են, որ պետք է հակադարձել «Ելք»-ի կարծիքին, սակայն ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հակադարձել, մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են։

– Սակայն այս հարցում խմբակցությունում որեւէ քննարկում ունեցե՞լ եք։

– Ես չեմ կարծում, որ մենք պետք է քննարկենք, որովհետեւ մենք վաղուց քննարկել ենք եւ գնացել ենք այդ ճանապարհով։ Այժմ քննարկելու որեւէ խնդիր չի առաջանա։

– Արդյո՞ք հետեւություններ անելու կարիք չունի ՀՀԿ-ն՝ ամփոփելու այս տարիների արդյունքները։

– Մենք բոլոր փաստերը ներկայացրել ենք։ Եթե մարդիկ կան, որ այլ կարծիք ունեն, պետք է հիմնովին փաստարկներ ներկայացնեն։ Մենք Եվրոպայի հետ հիմնովին աշխատում ենք եւ փորձում ենք լուծումներ գտնել։

– Սակայն Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Մոսկվան կարող է խոչընդոտել ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրմանը։

– Ես չեմ տեսնում ինչ-որ մի բան, որ կարող է խոչընդոտել։ Դա չի խանգարում մեր փոխհարաբերություններին Մոսկվայի հետ, կամ այն գործընթացին, որ սկսվել է:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930