Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» խմբակցությունն ընդունեց Փաշինյանի առաջարկությունը

Սեպտեմբեր 13,2017 12:13

Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարության ներկայացուցիչը երեկ այդպես էլ համարձակություն չունեցավ ինքնուրույն որոշում կայացնելու եւ հայտարարելու, որ վերականգնելու են այն դրույթը, որ  խմբակցությունը իրավունք ունի հանրաքվե անցկացնել կարեւոր հարցերի շուրջ: Նա ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, ու եթե նախկին տեքստը այդպես էլ չվերականգնվի, երկրորդ ընթերցման ժամանակ դեմ կքվեարկեն:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց «Ծառուկյան» դաշինքին, որ «դեմ լինելով՝ եկեք չմասնակցենք քվեարկությանը, գուցե օրենքը չանցնի ընդհանրապես»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, որ «Ելքի» առաջարկն իրենց համար ընդունելի է՝ չեն մասնակցի քվեարկությանը:

Սակայն միայն ՀՀԿ-ն քվեարկելով՝ օրենքն առաջին ընթերցմամբ անցկացրեց 59 կողմ ձայներով:

Երբ քվեարկության դրվեց «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը, Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, իրենց համար անընդունելի նախագիծ է:

Իսկ Փաշինյանն ասաց, որ լուրջ մտահոգություններ ունեին, բայց երեկ քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ մտահոգություններն անտեղի են, ուստի իրենք մտափոխվել են՝ կողմ են քվեարկելու:

Այս նախագիծն էլ ընդունվեց 68 կողմ, 28 դեմ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930