Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ մը փող ղրկեցեք». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 13,2017 11:57

Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում կկայանա Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը։

1915-ի ցեղասպանությունից հետո ձեւավորված «դասական» սփյուռքի ավելի քան 100-ամյա պատմությունից հետո համաժողովի ուշացած կարգախոսը՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն», վկայում է, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ այս 100 տարիների ընթացքում կա վստահության ակնհայտ դեֆիցիտ, կասկածելի միասնականություն եւ պատասխանատվության պակաս։

«Պետք է կարողանանք Սփյուոքի ներուժի օգտագործման արդյունավետ ձեւը գտնել։ Առաջարկելու ենք, որ Սփյուռքի համայնքները աջակցեն սահմանապահ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը։ Մեր նախաձեռնած՝ «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմաթիվ ծրագրեր եւ միջոցառումներ են կյանքի կոչվել»։

«Ի՞նչ ես դու արել Արցախի համար»։ Նման հարցադրումն իր անտակտությամբ (տնավարի «դու»- ով, պահանջկոտությամբ ու «Արցախ» բառի շահարկմամբ) ստիպում է փոխադարձաբար հետաքրքրվել՝ ի՞նչ են արել ՀՀ իշխանությունները (չկենտրոնանանք միայն Արցախի վրա) առհասարակ։

Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Սփյուռքից պարբերական դրամահավաքի «մոտիվները»՝ գյուղերում ջրի խողովակներ անցկացնել, ճանապարհներ գցել, «Գուգլ» որոնողական ցանցում հավաքեցի երեք բառ «…Գյուղում ջուր չկա», ու բացվեցին տասնյակ էջեր (փորձեք ինքներդ), թե Հայաստանի քանի գյուղում 21-րդ դարում ջրի խնդիր կա։ Նրանք, ովքեր երբեմն իրենց հարց են տվել, թե ինչո՞ւ հատկապես հեռավոր, սահմանամերձ գյուղերում դժվար է որոշել տեղի բնակիչների իրական տարիքը, կարող են ստանալ իրենց հարցի պատասխանը։ Մարդկանց կյանքի բարդության չափաբաժինն այստեղ կրկնակի, եռակի է: Լոռու մարզի Բազում գյուղում խմելու ջրի խնդիրն ավելի քան 50 տարվա պատմություն ունի, բնակիչների մի մասն օգտվում է գետի ու անձրեւի ջրից։ Այս դեպքում որքանո՞վ է տեղին սփյուռքահայերից հետաքրքրվել՝ ի՞նչ են արել Արցախի համար։ Ի վերջո, գյուղերի ոռոգման կամ խմելու ջրի հարցը պետության համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այն այսպես ֆրագմենտալ, պատահականության սկզբունքով, դրամահավաքներով չի լուծվում։ Մարդկանց՝ ջուր ունենալու իրավունքը ոչ մի կերպ չի կարող կախված լինել այս կամ այն բարերարի կամ սփյուռքահայի՝ հայրենիքի հանդեպ ունեցած մեղավորության կամ սիրո զգացմունքից։ Այն չի կարող կախված լինել սրա կամ նրա հեռախոսից փոխանցված 500 դրամից, դպրոցականի նվիրաբերած պաղպաղակի գումարից։ Դա ուղղակի լուրջ չէ։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930