Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը. «Ազատություն» ռադիոկայան

Սեպտեմբեր 13,2017 11:15

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:

«Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 14-ին ողջունել էր Hayastan 24 կայքում հրապարակված նյութի վերաբերյալ քննություն սկսելու՝ Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունը: Դեսպանատունը խիստ մտահոգիչ էր համարել Hayastan 24-ի այդ հրապարակումը, որը մամուլում ստացավ «ՍԱՍ-ի ժողով» անունը: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է այս գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպե՞ս է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում աղմկահարույց այս գործի կարճումը», – այս հարցմանն ի պատասխան դեսպանատնից ստացված հաղորդագրությունում ասված է․

«Նախ մենք նորից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ի ընտրությունների առիթով, որին նախորդել էր տարբեր կուսակցությունների ու դաշինքների միջև լայն մրցակցության մի ժամանակահատված այնպիսի միջավայրում, երբ լրատվամիջոցներով հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումները:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930