Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երրորդ օրը ոստիկանները, փրկարարներն ու ջրասուզակը Գյումուշի ջրամբարում հայտնաբերեցին անհայտ կորած 27-ամյա աղջկա դին.  shamshyan.com

Սեպտեմբեր 13,2017 10:37

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրասուզակների ջոկատը` հրամանատար Արթուր Ճզմաչյանի գլխավորությամբ, Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողները՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտյան Գյումուշի ջրամբարում հայտնաբերել են սեպտեմբերի 10-ից անհայտ կորած Սոլակ գյուղի բնակիչ, 27-ամյա Անժելա Մ.-ի ջրահեղձ եղած դին:

Սեպտեմբերի 9-ին Ոստիկանության Հրազդանի բաժին էին դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել էին, որ վերջինս դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել էին, որ աղջիկը, ով ուներ առողջական խնդիրներ, հաճախակի էր հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու:

Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ էին կատարել, որոնց հետո միացել էին աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել էին աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930