Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյանը Ալմաթիում խոսել է ԵԱՏՄ անդամակցության տեսանելի արդյունքների մասին

Սեպտեմբեր 13,2017 10:17

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ալմաթիում ընթացող Մրցակցության հարցերով միջազգային համաժողովին:

Համաժողովը կարևորագույն հարթակ է ՝ տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև արտահանող և ներկրող ընկերությունների մրցակցային հավասար հնարավորություններին առնչվող հարցերի քննարկման համար:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը Համաժողովում հանդես է եկել ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով ԵԱՏՄ անդամակցության շրջանակում կատարված մեծածավալ աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև խոսել է դեռևս կանոնակարգման անհրաժեշտություն ունեցող խնդիրների մասին: Մասնավորապես, իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է ԵԱՏՄ անդամ այլ երկրների առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության խնդրին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ շարունակվող և արդեն իսկ կատարված բավականին լուրջ աշխատանքը: «Տնտեսական միասնական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները պետք է ունենան աշխատելու հավասար մրցակցային պայմանները, ինչին էլ ուղղված է մեր գործունեությունը վերջին 2 տարիների ընթացքում»,-նշել է Ա. Շաբոյանը: Նա գործընկերներին է ներկայացրել նաև մի քանի հաջողված օրինակներ, երբ Հանձնաժողովը կարողացել է ՌԴ տարածքում պաշտպանել հայ արտադրողների շահերը, և, անգամ ներգրավվելով գործում որպես երրորդ կողմ, դատական կարգով վերականգնել է նրանց շահերը: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ այսօր արդեն մեջ հաջողությամբ կիրառվում է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից ընդունված առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը. «ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր առևտրային ցանցերի և հայ արտադրողների միջև սկիզբ դրված և այսօր արդեն հաջողությամբ զարգացող և ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարևորվում է»:

Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը խոսել է նաև այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցությունը էապես դրական է անդրադարձել մեր երկիր նոր տնտեսվարողների մուտքի, ինչպես նաև երկրից արտահանումների աճի առումով: Այս հանգամանքն, անշուշտ, իր դրական ազդեցությունն է ունեցել տասնյակ ապրանքային շուկաներում մրցակցության ուժեղացման վրա: Բացի այդ, ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների աշխատանքը դարձել է ավելի սերտ, ինչը հնարավորություն է ընձեռում առավել օպերատիվ կերպով համագործակցել՝ պահանջվող տեղեկատվության փոխանակման, համատեղ վարույթների իրականացման և երկկողմ հնարավոր խնդիրների լուծման առումով:

Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ և այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև տնտեսական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ:

 

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930