Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտն արձագանքել է

Սեպտեմբեր 13,2017 15:00

«Առավոտ» օրաթերթի 31.08.2017թ. համարում հրապարակված՝ «Հավաքարարը դիմել է արդարադատության խորհրդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ «Առավոտը» ստացել է ՀՀ դատական դեպարտամենտի պարզաբանումը:

«Հոդվածում հատուկ շեշտադրված է Շիրակի մարզի մի բնակչուհու կարծիքը, թե դատավորի կողմից իր՝ քաղաքացու նկատմամբ իրավունքների խտրականությունը կախված է սոցիալական ծագումից, գույքային վիճակից եւ այլն: Հարկ ենք համարում ներկայացնել տվյալ դատական գործով ամբողջական եւ օբյեկտիվ պատկերը՝ եզրահանգումները թողնելով ընթերցողին եւ խմբագրությանը:

Պարզաբանման մեջ նշվում է. «Թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով Ռուզաննա Հակոբյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ առաջին անգամ փոստային առաքման եղանակով վճռաբեկ բողոք է ներկայացրել 22.08.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի խախտմամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդված եւ 229-րդ հոդվածի 1-ին կետ), միաժամանակ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ բերված բողոքը թողնվել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ չի ներկայացվել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Դրանից հետո Ռուզաննա Հակոբյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 28.10.2015 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 06.10.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն»:

Պարզաբանումն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտում»:

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզաննա says:

    «Առավոտ» օրաթերթի 31.08.2017թ. համարում հրապարակված՝ «Հավաքարարը դիմել է արդարադատության խորհրդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ դատական դեպարտամենտի տված պարզաբանումը՝ օրենքով սահմանված կարգով մերկացնող Ռուզաննա Հակոբյանի մեկնաբանությունը:
    ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանում նշվում է՝ թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով Ռուզաննա Հակոբյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ առաջին անգամ փոստային առաքման եղանակով վճռաբեկ բողոք է ներկայացրել 22.08.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի խախտմամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդված և 229-րդ հոդվածի 1-ին կետ), միաժամանակ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
    Նրանք գրել են՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդված և 229-րդ հոդվածի 1-ին կետ, ըստ ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքը նման հոդված և կետ չունի:
    Նրանք տառապում են հիշողության կորուստով՝ ծրարի վրա գրված ամիս ամսաթիվը մոռացել են:
    ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015թվականի հուլիսի 17-ի քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0391/02/13 որոշումը ստացել եմ 2015թվականի հուլիսի 23-ին, իսկ վճռաբեկ բողոքը ուղարկվել է 2015թվականի օգոստոսի 22-ին, այսինքն դեռ մի ամիսը չլրացած՝ կա փոստային ծրար գործի մեջ՝ եթե այն չեն կորցրել, կամ չեն վերացրել որը և հետ չեն վերադարձրել: Նրանք չեն հասկանում, որ ժամկետը հաշվում է որոշման ստացման օրվանից և ոչ կայացման օրվանից:
    ՀՀ դատական դեպարտամենտի պատասխանում` ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղագացիական դատավարության օրենսգրքի դրույթները կարդալ չկաողանալն ապացուցող մի փաստ ևս:
    Օգտագործելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղագացիական դատավարության օրենսգրքի դրույթները ինձ հնարավություն ընձեռնվեց՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու և վերջապես հնարավությաուն ստացա 2016թվականին մայիս ամսին նոր վճռաբեկ բողոք ներկայացնելու: Նրանք չեն կարդացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 1-ին մասը՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և նույն հոդվածի 2-րդ մասը՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը, այսինքն անդրադառնալ 2015թվականին կայացրած որոշնամը դա կարելի է կատարել միայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների կոպիտ խախտումներով:
    Նրանք չեն կարողացել կարդալ և խախտել են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին և նույն հոդվածի 3-րդ մաս՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
    Նրանք նշում են՝ միաժամանակ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն: Եթե ժամկետը չի խախտվել ինչ միջնորդության մասին է գնում խոսքը՝ ես չեմ հասկանում:
    Դատավորների խումբը չի կարողացել կարդալ հենց իրենց 2016թվականի մայիսի 11-ի կայացրաց որոշումը, որտեղ նշվում է՝ սույն որոշմամբ նշված ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել եռօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից: Նշված որոշումը ես ստացել եմ մայսի 27-ին, առաքել եմ 30-ին, որի մասին բազմաթիվ անգամ բողոքներ եմ ներկայացրել: Ժամկետի խախտում իմ կողմից չի կատարվել: Եզրահանգումները թողնելով ընթերցողին եւ խմբագրությանը:
    Նրանք պատասխանում նշում են՝ 2015 թվականի որոշման մասին, սակայն այդ մնացել է անցյալում և 2016 թվականի մայսի 11-ի որոշումն այդ է ապացուցում: 2016 թվականի մայիսի 11-ի և հետագայում՝ չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ և կոպիտ անփութությամբ խախտում կատարելով 2016 թվականի հունիսի 15-ի կայացրել հերթական սխալ որոշումը:
    Ի դեպ, գործի նյութերում կա փոստային ծրարի վրա դրոշմակնիքը, փոստային ծրարը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում և չեն վերադարձրել: Ես իբր խախտել եմ պատասխանելու եռօրյա ժամկետը: Մայիսի 27-ի ժամը 11.00-ից մայիսի 30-ը ժամը 9.00-ն եռօրյա ժամկետ չի խախտվել իմ կողմից, որովհետև նշյալ ժամանակահատվածը կազմում է 70 ժամ, այլ ոչ թե եռօրյա ժամկետ՝ 72 ժամ: Այն դեպքում երբ մայիսի 28-ն Անկախության օրն է՝ փոստերի համար ոչ աշխատանքային օր, իսկ 2016թ. մայիսի 29-ը կիրակի՝ փոստերի համար նույնպես ոչ աշխատանքային օր:
    Չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ և կոպիտ անփութությամբ խախտում կատարելով խումբը խախտել են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը /1-ին մաս …… Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: 2-րդ մաս՝ Դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը/ :
    Որոշում կարդալով անում ես հետևություն՝ 2016 թվականի հունիսի 15-ի թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշում կայացնող ՝ նախագահող դատավոր Երվանդ Հենրիկի Խունդկարյանը, դատավորներ՝ Գոռ Գագիկի Հակոբյանը, Սուրեն Ռաֆիկի Անտոնյանը, Վարդան Ավետի Ավանեսյանը, Արտակ Հակոբի Բարսեղյանը, Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանը, Ռուզաննա Սուրիկի Հակոբյանը, Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը, Ելենա Միհրանի Սողոմոնյանը, Նախշուն Գևորգի Տավարացյանը ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ դատական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածները չեն կարողացել կարդալ կամ չեն ճանաչում ամբողջ աշխարհին հայտնի և օգտագործվող արաբական թվերը կամ չեն հասկանում և չգիտեն, որ օրը բաղկացած է 24 ժամից, իսկ ամիսը 30 կամ 31 օրից /2015 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՇԴ1/0391/02/13 որոշում/:
    Չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ և կոպիտ անփութությամբ խախտում կատարելով՝ 2017թվականի օգոստոսի 23-ի ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով կայացրել են հերթական սխալ մի որոշում ևս՝ նույն խումբն է չի մասնակցել միայն Արտակ Հակոբի Բարսեղյանը:
    Դատավորը աշխատանքի ընդունվելուց երդվում է ՀՀ Նախագահի ներկայությամբ: Այն դատավորը, որը աշխատանքի անցնելով Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ երդվում է և երդումը եռակի չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ և կոպիտ անփութությամբ խախտում է, ուրեմն նա կարող է համարվել ազգի դավաճան, կամ ազգի թշնամի, որին պետք է դատել, ոչ թե պատասխանատվության ենթարկել:
    Դատավորի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ տրված երդումը դատավորի՝ և էթիկայի և վարքագծի կանոնների և կարգապահական կանոնների և դատավարական նորմի բնորոշիչներ կարող են հանդիսանալ:
    2017թվականի օգոստոսի 23-ի ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշումը կայացվել է 2015թ. և 2016թ. որոշումները կայացնելուց հետո, որոնց ժամանակ ժամկետ է սահմանվել, հետևաբար ժամկետ հասկացությունը 2017թվականի օգոստոսի 23-ի որոշման մեջ գրվել է անամոթաբար, չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ և կոպիտ անփութությամբ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930