Լրահոս
Օրվա լրահոսը

Վեոլիա Ջուրը աշխատում է

Սեպտեմբեր 13,2017 13:00

«Մուխուրթուրյան». հատուկ կարեւորության ջրատար

Մոտ 100 կիլոմետրանոց «Մուխուրթուրյան» կոչված ջրատարի կարեւորությունը Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների համար դժվար է գերագնահատել: Այո, այստեղ այլ աղբյուրներ ու ջրագծեր էլ կան, սակայն հասանելիք ջրի մեծ մասը սպառողներն, այնուամենայնիվ, ստանում են դրանով: «Մուխուրթուրյան» աղբյուրից վայրկյանում ստացվում է մոտ 260 լիտր ջուր, իսկ «Զույգաղբյուրի» բաժինն էլ, որ գալիս-միանում է «Մուխուրթուրյան» ջրատարին, 70 լիտր է: Թվով 11 գյուղ ու Գորիս քաղաքի մեծ մասը դրա հույսին են:

Ամեն մի վթար այստեղ ցավով է արձագանքվում, քանզի հազարավոր սպառողներ մնում են անջուր, մինչդեռ վթարներից պարզապես հնարավոր չէ խուսափել: Թեկուզ այն պատճառով, որ խոսքը բարձր ճնշման մայրուղային ջրատարի մասին է, որտեղ ջրի ճնշումը մոտ 40 մթնոլորտ է: Եղանակային պայմաններ, տեխնիկական խնդիրներ, ճնշման տատանումներ. իրավիճակի ամեն մի փոփոխություն կարող է վթարի հանգեցնել:

Ելքը մեկն է. մշտապես ուշադրության կենտրոնում պահել ջրատարի շահագործումը, իսկ վթարներին արձագանքել անմիջապես: Այդպես էլ վարվում են ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության մասնագետները:

Այսպես, օրեր առաջ վթարվել էր «Մուխուրթուրյան» ջրատարից սկիզբ առնող «Աշոտավան-Հացավան» ջրագիծը: Ահազանգի հետքերով կազմակերպված վթարաորոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ ջրատարի 14-15-րդ կիլոմետրի վրա վթարվել էր 160 մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակը: Դրա միացման հանգույցները անջատվել էին միմյանցից: «Սիսիան» տեղամասի մասնագետներն անմիջապես գործի անցան: Խողովակի վթարված հատվածն արագորեն վերականգնվեց եռակցման միջոցով: Արդյունքում նաեւ տնտեսվեց վայրկյանում 2 լիտր ջուր, որն էլ ուղղվեց Աշոտավան, Հացավան բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը:

Ջրի «գաղտնիքը»`
բաց գիրք

Հակասանիտարական վիճակ, գարշահոտություն, բնակիչների պարբերաբար ահազանգեր, ընդ որում՝ տարիներ շարունակ: Սա Ճամբարակի` Գ. Նժդեհի փողոցում մինչեւ վերջերս տիրող վիճակի մի փոքրիկ նկարագիր է:

Բանն այն է, որ փողոցի թիվ 99 շենքին հարակից 150մմ տրամագծով կերամիկական կոյուղագիծը անընդհատ նույն հատվածում խցանվում էր: Հատուկ «փչող» մեքենայով այն պարբերաբար մաքրվում էր, սակայն պարզ էր, որ հարցի արմատական լուծումը դրա փոխարինումն էր նորով: Ինչը եւ արվեց «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Ճամբարակ» տեղամասի կոյուղու բրիգադի ուժերով: Կարճ ժամանակամիջոցում կառուցվեց 30 գծամետր 200մմ տրամագիծ ունեցող երկշերտ պոլիէթիլենե խողովակաշար:

Իսկ այդ պահին նրանց գործընկերները ջրամատակարարման բրիգադից աշխատում էին Տիգրան Մեծի փողոցում, որտեղ խողովակն ակնհայտորեն վթարված էր: Ի վերջո, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնի դարձավ վթարի վայրը` թիվ 30 շենքի հետնամասը: Վթարը, մասնագիտական լեզվով ասած, «գաղտնի» էր: Այսինքն, ջուրն արտահոսում էր, բայց ոչ թե գետնի երես էր դուրս գալիս, այլ ներծծվում էր հողի մեջ ու հոսում-հեռանում միայն իրեն հայտնի ճանապարհով: Բայց դե ընկերության բազմափորձ մասնագետների համար ջրի «գաղնիքը» բաց գիրք է: Նրանք էլ ժամանակ չկորցրեցին: Շուտով խողովակի վթարված հատվածը փոխարինվեց 200մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակով: Արդյունքում վթարը վերացվեց, նաեւ տնտեսվեց վայրկյանում 2 խմ ջուր` ի աչքալուսանք տեղի բնակիչների: Տարածքն էլ բարեկարգվեց:

Արվածի փոխհատուցումը թե մեկ, թե մյուս դեպքերում բնակիչների շնորհակալական խոսքերն էին, ինչը լիուլի վարձատրեց ջրմուղագործների թափած ջանքերը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930