Apple ընկերությունը Կալիֆորնիայում՝ «Սթիվ Ջոբսի ստորգետնյա թատրոնում», ներկայացրել է իր նոր՝ հեղափոխական iPhone X, ինչպես նաև iPhone 8 և 8 Plus սմարթֆոնները: Առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակին նվիրված միջոցառման ուղիղ հեռարձակումն իրականացվում էր ընկերության կայքում:
Նոր iPhone X -ը զրկված է ֆիրմային դարձած Home կոճակից: Այն ունի առանց շրջանակների OLED 5,8 դյույմանոց դիսփլեյ: Նոր գաջեթը հագեցած է երկու տեսախցիկով, նորագույն A11 պրոցեսորով և ինովացիոն գրաֆիկական չիպով: Արտաքին աշխարհի հետ կապվելու համար կիրառվում է Lightning պորտը:
iPhone X-ի համար մշակել են ճանաչման նոր համակարգ: Այժմ սմարթֆոնն արգելափակումից կարելի է հանել դեմքերը ճանաչելու FaceID-ի միջոցով: Սմարթֆոնը նաև ստացել է AirPower անլար լիցքավորման հնարավորություն:
Ինչ վերաբերում է iPhone 8 և 8 Plus-ին, ապա դրանք արտաքնապես խիստ չեն տարբերվում նախորդ տարբերակից՝ iPhone 7-ից: Դրանք հասանելի են երեք գույներով՝ սև, արծաթագույն և վարդագույն, նաև ունեն անլար լիցքավորման հնարավորություն:
Ընկերությունը հավաստիացնում է, որ iPhone 8-ն ունի շուկայում ամենաամուր էկրանը՝ միաժամանակ պահպանելով անջրաթափանցությունը և փոշուց պաշտպանվածությունը: Նոր սմարթֆոնը հագեցած է նոր՝ A11 Bionic պրոցեսորով, որի շնորհիվ այն 80 տոկոսով ավելի արագ է աշխատում: Բացի այդ, ընկերությունը թարմացրել է հեռախոսի տեսախցիկները:
Նոր iPhone-ների վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ից iPhone 8-ի համար 700 դոլար, իսկ iPhone 8 Plus-ը՝ 800, իսկ iPhone X-ը՝ 999 դոլար արժեքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?time_continue=11&v=K4wEI5zhHB0