Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բարեկամավանի գիշերները՝ խավարի մեջ

Սեպտեմբեր 12,2017 21:21

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղը Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի բնակավայրերից է, ուր գիշերային լուսավորություն ցանց չկա:

Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ գիշերային լուսավորության ցանց ունենալուն բարեկամավանցիների մի մասը դեմ է, կարծելով, որ գիշերները վառվող լույսերը ադրբեջանցի զինյալների համար թիրախ կարող են դառնալ, մյուս մասը կողմ է:

Ջ. Միքայելյանը հայտնեց, որ գիշերները Բարեկամավանի գյուղապետարանի շենքի եւ գյուղի 5 առանձնատների առաջ լույսեր են վառվում: Նա ասաց, որ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու խնդիրը ինքը ներկայացրել է Նոյեմբերյանի համայնքապետարան: Բարեկամավանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Ջ. Միքայելյանի խոսքերով՝ Նոյեմբերյան համայնքը սահմանամերձ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու համար ֆինանսական միջոցներ չունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930