Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարևորվել են GSP ռեժիմի իրականացման շրջանակներում թափանցիկության ապահովմանը, տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումները

Սեպտեմբեր 12,2017 20:55

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի  առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսերին և Աշխատանքի դեպարտամենտի առևտրային քաղաքականության և բանակցությունների բաժնի ղեկավար Աննե Զոլներին։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) արտոնյալ առևտրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր։

Հատկապես կարևորվել են  GSP ռեժիմի իրականացման շրջանակներում թափանցիկության ապահովմանը, տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումները, և այս համատեքստում մասնավորապես կարևորվել է վաղը՝ սեպտեմբերի 13-ին կայանալիք,  Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված «Դեպի ԱՄՆ արտահանման ներուժի բացահայտում` արտոնությունների ընդհանրացված համակարգ» թեմայով միջոցառումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ Առևտրի և ներդրումների խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930