Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԺՀ գլխավոր դատախազը արժևորել է ՀՀ գլխավոր դատախազության հետ հաստատված սերտ գործընկերային կապերը

Սեպտեմբեր 12,2017 20:40

Չինաստանի ժողովրդական հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է   ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինին:

Հանդիպումն անցել է անկեղծ երկխոսության, ջերմ, անմիջական մթնոլորտում: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում հաստատված և դինամիկ զարգացող հարաբերությունները և վերահաստատել են ցանկությունը՝ ընդլայնելու և խորացնելու երկու երկրների դատախազությունների միջև ծավալվող արդյունավետ համագործակցությունը, որը սկզբնավորվել է 1999թ. Պեկինում ստորագրված համագործակցության մասին համաձայնագրով: Երկու երկրների գլխավոր դատախազները կարևորել են 2015թ. ՀՀ նախագահի՝ ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում ստորագրված՝ «ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը, որը նախադրյալներ է ստեղծում նոր մակարդակի բարձրացնելու միջազգային-իրավական համագործակցությունը:

ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինը արժևորել է Հայաստանի գլխավոր դատախազության հետ հաստատված սերտ գործընկերային կապերը, ինչպես նաև կարևորել բարձր մակարդակով Հայաստանի ակտիվ մասնակցությունը Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ ամենամյա համաժողովին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական ներգրավվածությունը միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում: Պարոն Ցյանմինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև հաստատված իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս բարձրացնելու իրավական օգնության փոխադարձ հարցումների արդյունավետությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ գլխավոր դատախազին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ հանցավորության դեմ պայքարում և իրավական փոխօգնության հարցում երկու երկրների դատախազությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու դեռևս չիրացված լուրջ ներուժ կա, և Հայաստանը մեծ հույսեր է կապում 2015թ. ստորագրված համաձայնագրի լիարժեք գործողության մեջ դրվելու հեռանկարի հետ:

ՀՀ գլխավոր դատախազը ՉԺՀ իր գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Արթուր Դավթյանը նշել է, որ այդ այցը կխթանի հետագա համագործակցությունը և դրա  շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացումը: Պարոն Ցյանմինը սիրով ընդունել է հրավերը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930