Լրահոս
Օրվա լրահոսը

Վեոլիա խումբը հետաքրքրված է վտանգավոր թափոնների խնդրի լուծմամբ

Սեպտեմբեր 12,2017 19:33

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի գլխավորությամբ:

Ամբողջ աշխարհում հայտնի Վեոլիա խումբը լուրջ փորձառություն ունի նաև արտադրական թունավոր թափոնների վերամշակման, պահպանման և չեզոքացման գործում:

Ընկերությունն արձագանքել է ՀՀ ԱԻՆ օգնության հայտին, այն է՝ փորձագիտական աջակցություն տրամադրել «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրության և խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար:

Կրիստիան Լըֆեն իր խոսքում նշեց, որ Վեոլիա խմբի կազմում կան մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են հետաքրքրվել ԱԻ նախարարության բարձրացրած հարցով:

Շնորհակալություն հայտնելով օգնության ձեռք մեկնելու համար՝ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը նշեց, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը չափազանց կարևոր է, և եվրոպական 3 երկրներից ժամանած փորձագետներ արդեն սկսել են իրենց ուսումնասիրությունները:

  • Հուսով եմ, որ մենք միասին կարող ենք գտնել խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը,- ասաց ԱԻ նախարարը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչներին գործարանի ներկա վիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց «Նաիրիտի» տվյալները փոխանցել Վեոլիա խմբի համապատասխան կազմակերպություններին և, անհրաժեշտության դեպքում, փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնք ուսումնասիրելով իրավիճակը՝ կփորձեն ամբողջական տեխնիկական առաջարկ ներկայացնել խնդրի լուծման համար:

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930