Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ, բավականին լուրջ ուշադրություն է դարձվում ԼՂՀ-ին եւ այդ ուշադրության մեջ իր ուրույն դերն ունի ՀՀ-ն:
«Իմ զրույցների ժամանակ՝ թե՛ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, թե՛ ԼՂ վարչապետի հետ, մի շեշտադրում միշտ արվում է, որ որեւէ խնդիր չի եղել ԼՂ հետ կապված, որ Սերժ Սարգսյանը առաջնահերթ լուծում չտա»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա պատմեց, որ նոր ուսումնական տարեսկզբին ինքը Բակո Սահակյանի հետ մասնակցել է Արցախում բարձրակարգ դպրոցների ու մանկապարտեզների բացման արարողությանը՝ սկսած Ստեփանակերտից, Շուշիից մինչեւ սահմանամերձ գյուղեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ